«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի վրա «Նապոլի» ֆուտբոլային ակումբի երկրպագուները քարեր և ձվեր են շպրտել: Գրում է Вести-ն` հղում անելով իտալական ԶԼՄ-ին:
«Նապոլի» երկրպագուները ձվեր, շշեր և մեծ քարեր են նետել ավտոբուսի վրա` կոտրելով պատուհանը, որի մոտ նստած էր «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Կվադվո Ասամոան:
Հյուրանոցից մինչև ստադիոն ֆուտբոլիստներին ուղեկցել են ոստիկանները, սակայն անգամ դա չի կանգնեցրել մի խումբ հուլիգաններին ավտոբուսի վրա նետել տարբեր առարկաներ:
«Ճանապարհին մեզ վրա տարբեր առարկաներ էին նետում, սակայան դա սպորտի հետ կապ չունի: Վստահ եմ, որ «Նապոլի» ֆուտբոլային ակումբը այդ դեպքի հետ ոչ մի կապ չունի»,- ասել է «Յուվենտուս»-ի գլխավոր տնօրենը:
Բարեբախտաբար, տուժածներ չկան: