Վահան Մարտիրոսյանի հայտարարությունները որակում ենք անհիմն եւ անհեթեթ, որոնք որևէ մասնագիտական ուսումնասիրություն կամ որեւէ փորձագիտական եզրահանգում չեն պարունակում: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ներազգային ազատագրական շարժման» հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը հայտարարել էր, որ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներից մեկը շարժման հավաքներից մեկի ժամանակ ցույց է տվել մի սարք, որի օգնությամբ հնարավոր է գազն ազոտի միջոցով կալորիազրկել և ավելացնել գազի ծավալը։
«Ասում են թե, լսել ենք, բայց չգիտեմ որտեղ, հնարավոր է եւ այդ կարգի արտահայտությունների, որոնք ոչ մի լուրջ հարցադրում չեն ներկայացնում, մենք մեկնաբանություն չունենք»,-ասացին մամուլի ծառայությունից և հավելեցին.
«Հարգելով սպառողի իրավունքը՝ մենք բազմիցս հայտարարել ենք, որ գազի որակական ստուգումներ, չափումներ իրականացնելու պատրաստ ենք՝ ցանկացած հարցով և ցանկացած ժամի: Ընդառաջելով առանձին նախաձեռնողական խմբերի՝ մենք արդեն մի քանի նմանատիպ ուսումնասիրություններ կազմակերպել ենք, և հանրությանը պատշաճ ծանուցել»:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					