Վենեսուելայի իշխանությունն առաջին անգամ  հայտարարել է, որ Ուգո Չավեսը քիմիաթերապիայի բուժում է ստանում Կարակասում: Գրում է Rosbalt-ը:

«Նա հոգեպես լավ վիճակում է գտնվում»,- ասել է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն այն բանից հետո, երբ մարդիկ հավաքվել էին` Չավեսի համար աղոթելու: Նրա խոսքերով` բժիշկները որոշել են անցնել քիմիաթերապիային, քանի որ նախագահի օրգանիզմը արդեն վերականգնվել է շնչառական վարակից: «Նա շարունակում է պայքարել իր կյանքի համար»,- հավելել է փոխնախագահը:

Մեկ օր առաջ Վենեսուելայի գիտության նախարարը, որը նաև Ուո Չավեսի փեսան է, ոչ լուրջ է համարել նախագահի ճգնաժամաային իրավիճակի մասին խոսացությունները: