Ձվի արտադրության ծավալների կրճատման պատճառով անցյալ տարի ավելացել են ձվերի ներկրման դեպքերը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Սննդի անվտանգության ծառայության սննդամթերքի անվտանգության վերահսկողության պետ Վահե Դանիելյանը, հավելելով, որ, օրինակ 2012-ին ձու չի ներկրվել, այլ միայն արտահանվել է:

Խոսելով ներկրման մասին, նա նշեց, որ հիմնականում ներկրումը կատարվում է Ուկրաինայում: Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիայից ներկրվել է ձու, նա դրական պատասխան տվեց:

Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ էր նախկինում նշվում, որ Թուրքիայիրց ձու չի ներկրվում, նա նշեց, որ նախկինում նման բան չի եղել և հավելեց, որ մենք հանդիսանում ենք Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ և որոշման փոփոխությունից ելնելով՝ ներկրումը թույլատրվում է: