Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը ավարտեցին կառավարության իմպիչմենթի հարցը:

Լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ հանդիպումը արդյունավետ էր և հավելեց, որ ներկայացվել են 4 տարբեր նախագծեր, որոնք պետք է քննարկվեն ոչ միայն խորհրդարանական ձևաչափով, այլև կուսակցությունների մակարդակով։ 

Հարցին, թե ինչպես է մեկնաբանում այն պնդումները, թե նախաձեռնության նպատակը միայն վարչապետի աթոռն է, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց.

«Շատ բնական է, որ իշխանությունը պետք է փորձի ինչ-որ սադրիչ մեկնաբանություններ տալ: Դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են, բայց կարծեմ այս ուժերից յուրաքանչյուրն առանձին-առանձին, գոնե մեր անունից կարող եմ խոսել, որ ամբողջական իշխանափոխության հարցն օրհասական է, անհրաժեշտ է, որովհետև այն համակարգը, որը ձևավորված է, այդ համակարգում անհատը գրեթե ոչինչ չի որոշում:

Ես չեմ կիսում այդ կարծիքը, որ սա միայն վարչապետի դեմ է ուղղված: Չեմ կարծում, որ այդ նույն մարդիկ չեն լսել մեր ելույթները՝ ամբիոնից, կամ հարցազրույցներ, ստատուսները, որ գրում ենք, իրականությանը չի համապատասխանում՛»: