«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման նախագծին Երևանի քաղաքապետարանը բազմիցս տվել է բացասական պատասխան: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:
Նրա խոսքերով, կառավարության նիստում քաղաքապետարանը տվել է բացասական պատասխան, որպեսզի բազմակիորեն վերլուծվեն քանդման եզրակացությունները:
«Դրանք մեզ համար բավարար չէին: Պետք է պահպանվեր Զվարթնոցի խորհրդանշական տեսքը, հիմա էլ դրա կողմնակիցն ենք և թե ինչ կլինի՝ պարզ կլինի ուսումնասիրությունների ընթացքում», - նշեց նա: