Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն անդրադարձավ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանն անվստահհություն հայտնելու հավանականությանը:

«Եթե ինչ-որ մեկը բլբլում է կամ գեղեցիկ ճառեր է ասում՝ դա ուրիշ է, իսկ եթե կա ընթացակարգ, դա ուրիշ է, հիմա միայն բլբլոցներ են, զրույցներ», - նշեց նա:

Հայրիկյանի խոսքերով, վարչապետի հրաժարական պահանջելը ծիծաղելի է:
«էդ ինչ մանկապարտեզային խաղեր են, եթե թեկուզ տաս Տիգրան Սարգսյան գա գնա, միևնույն է կատարվելու է Սերժ Սարգսյանի ցանկություններն ու հրամանը», - նշեց նա:

Ըստ Հայրիկյանի, նրանք ցանկանում են արևի տակ երևան,ցույց տան որ կան :

Լրագրողները հարց ուղղեցին, թե չեն վախենում, որի կարող են ասել պաշտպանում է Տիգրան Սարգսյանին, ինչին ի պատասխան, նշեց.

«Տպավորություններից չեմ վախեցել, ով ինչ տպավորություն ուզում է թող ստանա»: