ԵԿՄ համագումարը բացված է: Հենց սկզբից ԵԿՄ-ն ընտրեց նախագահության, քարտուղարության և հանձնաժողովի անդամներ:

ԵԿՄ-ի նախագահությունը կազմվեց, բոլորը կողմ քվեարկությամբ ընտրեցին ԵԿՄ նախագահություն, որի անդամներից են գեներալ Մանվել Գրիգորյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սեյրան Սարոյանը, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը և այլ անդամներ: Նախագահության ընդհանուր թիվը 25-ն է:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, ԵԿՄ-ն կատարեց նաև քարտուղարություն, հաշվիչ և խմբագրական հանձնաժողովների ընտրություն:

ԵԿՄ-ն հաստատեց նաև նիստի օրակարգը: Հաստատվեց, որ նիստը կանցկացվի մեկանգամյա, առանց ընդմիջման, իսկ համագումարից հետո կայցելեն Եռաբլուր պանթեոն: Առաջարկն ընդունվեց միաձայն:

Լուսանկարը՝ Panorama.am-ի