Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում 8 հնարավորից վաստակել է 6 միավոր: Վերջին տուրից առաջ նա հինգ առաջատարներից ետ է մնում կես միավորով:

Գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանն ունեն 5,5-ական միավոր:

 22-ամյա երեւանցի շախմատիստուհի Արմինե Բաբայանը Իրանի Մաշհադ քաղաքում ավարտված օփենում լրացրեց կանանց միջազգային վարպետի նորմա: Սա Արմինեի երկրորդ նման հաջողությունն է: Մոտ մեկ ամիս առաջ նա միջազգային վարպետի նորմա էր լրացրել նաև Հայաստանի կանանց 2013 թ. առաջնությունում: