Մեկնարկել է ԲՀԿ համագումարի դռնփակ մասը: Լրագրողները «մամուլի կենտրոնում» սպասում են նիստի ավարտին: ԲՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ «մամուլի կենտրոն» ասվածը հույսեր էր ներշնչում գոնե տարրական աշխատանքային պայմանների առկայություն:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, ներս մտնելով ականատես են եղել միայն հյուրասիրությամբ լի սեղանների, սակայն չեն եղել աթոռներ, աշխատանքային պայմաններ՝ աշխատելու համար:
Սրահի շուրջ բոլորը ԲՀԿ-ականներ են, ովքեր ուշի ուշով հետևում են ամեն քայլին:Լրագրողները հորդորել են աթոռներ բերել և այժմ աշխատելու համար լրագրողներին տրամադրել են մի քանի աթոռ, որոնք բավարար չեն:
Բանն այն է, որ աթոռներն այնքան քիչ են, որ ներկա պահին լրագրողներն աշխատում են հերթափոխով: