ԵԿՄ Վարչության կազմը ընտրելուց հետո Սեյրան Սարոյանը ելույթով հանդես եկավ` նշելով, որ Երկրապահն ուժեղ է իր միասնությամբ: Նա նկատեց, որ Վազգեն սարգսյանի մահվանից հետո գեներալ Մանվելը որպես արժանի զինակից ու ժառանգորդ, շարունակեց սպարապետի գործը:

« Ես համոզված եմ, որ բոլորիս ցանկությունն է, որ նա վերընտրվի»,- նշեց գեներալը ու առաջարկեց Մանվել Գրիգորյանի թեկնածությունը. «Ձեր ցավը տանեմ, ոչ մի թշնամի պիտի չհամարձակվի մեր կողմը նայել,- ասաց նա:

Ապա դահլիճում ներկաները միասնական ԵԿՄ նախագահ ընտրեցին Մանվել Գրիգորյանին: Գեներալը շնորհավորանքներ ստանալուց հետո մոտեցավ խոսափողին ու փոքր-իչ հուզված շնոհակալություն հայտնեց, ապա խոսքն ուղղելով լրագրողներին` ասաց, որ թող բոլորը հիմա տեսնեն, որ Երկրապահը միշտ միասնական է ու ծառայում է հայ ժողովրդին.

«Պարոն նախագահ, դեռ 30 տարի պիտի ծառայեմ: Գրում են` հիվանդ եմ, հիվանդ չեմ, բայց 30 տարի դեռ ծառայելու եմ»,- ասաց նա: