Գազամատակարարման խնդիրներն ուսումնասիրող Ազգային ժողովում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովում կլինեն ՀՀԿ-ի 4, իսկ մյուս խմբակցություններից մեկական անդամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նշենք, որ հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկ ներկայացրել էին ԱԺ 4 ոչ կոալիցիոն ուժերը, որը սակայն չէր ընդունվել, քանի որ կոալիցիոն ուժերը դեմ էին արտահայտվել: Երեկ արդեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկման ժամանակ որոշվել էր ստեղծել այդ հանձնաժողովը:

«Գազամատակարարման խնդիրներն ուսումնասիրող Ազգային ժողովում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը բոլորիս սրտով է»,-իր խոսքում նշեց Հեղինե Բիշարյանը:

Վերջինիս խոսքով՝ հանձնաժողովն աշխատելու է մինչեւ նոյեմբեր, սակայն կլինեն հարցեր, որոնց պատասխանները կտրվեն ժամկետից շուտ: