«Տատու» խմբի մեներգչուհի Լենա Կատինան YouTube-ում տեսաուղերձ է հրապարակել՝ հայտարարելով, որ խմբի մյուս մեներգչուհի Յուլիա Վոլկովայի հետ հետագա համագործակցությունն անհնար է:
Նա նաեւ նշել է, որ Վոլկովայից սպառնալիքներ է ստացել: Լենայի խոսքերով, բեմական նախկին գործընկերուհին, օգտվելով Ռուսաստանի Առաջին հեռուստաալիքի ղեկավարության շրջանում ունեցած կապերից, սպառնացել է, որ Ռուսաստանի ամբողջ տարածքում կփակի Կատինայի անհատական նախագիծը:
Մանրամասները՝ տեսնայութում