ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

Տիգրան Սարգսյանը գրել է.

«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի և ՀՀ դիվանագիտական կորպուսի բոլոր ներկայացուցիչներին՝ Դիվանագետի օրվա կապակցությամբ: Օրեր առաջ «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղում հաղթող ճանաչվեց հենց արտաքին գործերի նախարարության թիմը: Վստահ եմ, որ դիվանագիտական ճակատում մղվող պայքարում ևս կունենաք հաղթանակներ, քանի որ ունեք ինտելեկտուալ մեծ կարողություն և բավարար գիտելիքներ, որպեսզի պաշտպանեք մեր պետության շահերն արտաքին ճակատում»: