ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի <<Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին>> որոշման մեջ կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ այսուհետ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ (տուն-ինտերնատ) ուղեգրումն իրականացնելու են սոցիալական ծառայությունների տարածքային մարմինները:

Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են բնակվել պետական խնամքի հաստատություններում (Նորքի, Թիվ 1, Գյումրու և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատներ), կարող են դիմել (նաև՝ նրանց լիազոր անձինք) իրենց բնակության վայրի սոցիալական ծառայություն (<<Փարոս>>):

2014թ. հունվարի 14-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով կանոնակարգվել և հստակեցվել է քաղաքացիների՝ տուն-ինտերնատ ընդունելության, նրանց սոցիալական ծառայություններ տրամադրելու և դուրսգրման (այդ թվում՝ ժամանակավոր դուրսգրման) կարգը: