Չորեքշաբթի օրը Երևանում անցկացվեց «Մայդանում նաև մենք ենք» կարգախոսով երթ Հաղթանակի զբոսայգուց դեպի Հայաստանում Ուկրաինայի դեսպանատուն,-այս մասին գրում է Azatutyun.am-ը:

«Պուտին, գնա տուն», «Մոտենում է մարտի 1-ը, իսկ Կիևում նույն իրավիճակն է» և այլ կարգախոսներով պաստառներ պարզած՝ Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ իրենց աջակցությունն էին հայտնում Ուկրաինայում ազատության, մարդկային արժանապատվության համար պայքարի դուրս եկած քաղաքացիներին՝ խստորեն դատապարտելով Ուկրաինայի իշխանությունների կողմից կատարված բռնությունները:

«Մենք անցել ենք գրեթե նույն ճանապարհը, ինչ այժմ տեղի է ունենում Ուկրաինայում: Վեց տարի առաջ հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համար կանգնած Հայաստանի քաղաքացիները գնդակահարվեցին Երևանի փողոցներում», - հայտարարում էին ակցիայի մասնակիցները:

Երթին մասնակցում էին հիմնականում քաղաքացիական ակտիվիստներ, իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներից ներկա էին ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Ստյոպա Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ