Ազատության հարապարակում ժամը 17:00-ին մեկնարկեց նախագահի թեկանծու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը։
«Հրավիրում եմ պարոն Սարգսյանին, որ գա այստեղ՝ Ազատության հրապարակ, և ճանաչի հայ ժողովրդի հաղթանակը, որ գա հայ ժողովրդի, ոչ թե Րաֆֆու պահանջով, ինքը ինքնաբացարկ տա մինչև ապրիլի 9-ը»,-ասաց ժառանգություն կուսակցության ղեկավարը:
Հովհաննիսյանը շարունակեց ասելով.«Սերժ Սարգսյանը պիտի գա և թույլ չտա, որ ժողովուրդը երկար սպասի և հանկարծ այնպես չանի, որ այս շենքի մեջ ապրիլի 9-ին Սուրբ Աստվածաշնչի վրա կեղծ երդում տա և փորձի թագավորել իրեն չճանաչող ժողովրդին։ Եթե դա արեց, ու ինքը և իր զինակիցները որոնք արդեն դեֆակտո նախկին իշխանությունններ են, կհասկանան, որ դա բերելու է մեր ժողովրդի հերթական ողբերգությանը՝ ոչ թե արյան։ Եթե Դուք դա ուզում եք, պարո՛ն Սարգսյան, դավայտե եկեք»: