«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը անդրադարձավ բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտների հայտարարագրերի թափանցիկությանը։ Ըստ բանախոսի՝ դրա ապահովման հիմնական գործիքը պետք է լիներ էթիկայի հանձնաժողովի կայքէջը։
«Այսօր այդ կայքում ներկայացվող տվյալները մեր պաշտոնյաների մասին մտահոգիչ են։ Ավելի լավ է չունենալ հայտարարագրեր, քան ունենալ իրականությունը կեղծող տվյալներ, քանի որ ներկայացված տվյալները խիստ համեստ են՝ համեստ աշխատավարձի տեսքով», - նշեց Աշոտ Մելիքյանը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում