Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Վարչապետ Սարգսյանը Սոչիում կհանդիպի ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Հանդիպմանը զրուցակիցները կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձ կկատարեն նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը:
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը:
Վարչապետը ներկա կլինի նաև ձմեռային Oլիմպիական խաղերի փակման արարողությանը: