Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է պետական հեղաշրջման
մասին՝ նշելով, որ կամովին հրաժարական չի տալու, հաղորդում է ուկրաիանական
«Ունիան» գործակալությունը:

«Ես կանեմ ամեն ինչ, որ երկրում արյուն չթափվի: Այժմ ինձ լուրեր են հասնում մարդկանց հետապնդման մասին: Ես փորձում եմ պաշտպանել մարդկանց, որոնց հետապնդում են աշխատավայրում, դպրոց գնալիս, և փորձում եմ թույլ չտալ հետագա արյունահեղությունը: Ինձ փորձում են վախեցնել և ստիպել, որ ես կամովին հրաժարական տամ: Սակայն ես չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- ռուսերենով իր ելույթում հայտարարել է Յանուկովիչը: