Ուկրաինայում Գերագույն Ռադան Արսեն Ավակովին նշանակել է Ուկրաինայի Ներքին Գործերի նախարարի պաշտոնակատար:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Նշվում է, որ խորհրդարանական նիստի ժամանակ նրա համար քվեարկել են ներկա 324 պատգամավորից 275-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերագույն Ռադան որոշում էր կայացրել պաշտոնանկ անել երկրի ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոյին: Ավագովը հայ է, ծնվել է Բաքվում, 50 տարեկան է: Նա վերջին ամիսներին առավել ակտիվ էր հանդես գալիս Ուկրաինայում ծավալվող
իրադարձությունների ֆոնին: