Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստներն Իսպանիայի առաջնության «Օսասունայի» եւ Մադրիդի «Ռեալի» հետ խաղերին հանդես կգան սև թևկապներով՝ Ադրբեջանի կառավարության կողմից կոչված «Խոջալուի ջարդեր» օրվա կապակցությամբ, փոխանցում է trend.az-ը։
Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանը, ինչպես նաև «Աթլետիկոյի» մի շարք խաղացողներ կնկարահանվեն տեսահոլովակներում, որոնք կտեղադրվեն իսպանական ակումբի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ «Աթլետիկոյի» տիտղոսային հովանավորն է Ադրբեջանի կառավարությունը և այն ջանք ու միջոց չի խնայում ամեն հարմար պահի, իրեն հարմար ժամանակ` զոհ կամ իրեն ցանկացածը ներկայացնելու համար։
«Աթլետիկոն» այս պահին չի կարող համեմատվել Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ, բայց այնուամենայնիվ մտնում է Իսպանիայի առաջնության լավագույն եռյակի մեջ:
Ողջ աշխարհում ընդունված է սպորտի միջոցով հաշտեցումների գնալ, ինչի վառ օրինակն է ռասիզմի դեմ պայքարը, իսկ ինչ է կատարվում այս պարագայում` դառնալով հովանավոր պարտադրանքով կամ բարի կամքով սպորտային մի հսկա ակումբ դարձել է կեղծիքը կյանքի կոչելու միջոց:
Այս քայլը չի կարելի անհեևանք թողնել և անհրաժեշտություն է կատարվածին ճիշտ դիվանագիտական պատասխան տալը: Բացի այդ, պետք է չցուցադրել «Աթլետիկոյի» մասնակցությամբ խաղերը և դրա մասին պարտադիր բարձրաձայնելով:
Գնահատելով ստեղծված իրավիճակը մի բան միայն մտքում պտտվում` Մադրիդի «Աթլետիկոն» Հունգարիայի կառավարության պես ծախվել է Ադրբեջանին:
Դավիթ Սոֆիյան