Ինչպես արդեն հայտնի է Ուկրաինայի դեպքերից հետո լրագրողները կայքերում տեղադրել էին Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի տան լուսանկարները, որտեղից պարզ դարձավ, որ նա բավական հարստություն ունի և ապրում է շքեղ առանձնատան մեջ:
Այսօր խորհրդարանում լրագրողները փորձեցին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից ճշտել, թե նա տեղյակ է արդյո՞ք Սերժ Սարգսյանի կարգավիճակից և եղել է արդյո՞ք նրա տանը: Նա նշեց, որ չի եղել և հետևաբար տեղյակ չէ հարստտության չափին:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում նա անդրադարձավ նաև Ուկրաինայի դեպքերի հնարավոր կրկնության Հայաստանում և նշեց, որ այդ դեպքերը պետք է զգոն պահեն տեղի իշխանություններին:
Մանրամասները՝ YerevanNews.am-ի տեսանյութում