Խորհրդարանում Արմեն Ռուստամյանի պահվածքին անդրադարձել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով կոչ էր արել Արմեն Ռուստամյանին ներողություն խնդրել:
ԱԺ-ում Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Աշոտյանի կոչին, նախ նշելով, որ իրենք պետք է ներողություն խնդրեին:
Արդեն անդրադառնալով Աշոտյանի այն դիտարկմանը, թե դա սազական չէր Ռուստամյանին, նա նշեց.
«Այո , համաձայն եմ, բայց էլ չէինք կարող դիմանալ»:
Անդրադառնալով Աշոտյանի կեցվածքին, նա նշեց, որ վերջինս սովոր է ակտիվություն դրսևորել ֆեյսբուքում:
«Ես միշտ կոչ եմ արել, որ նախարարները դուրս գան ֆեյսբուքից և շփվեն ժողովրդի հետ»:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի այսօրվա "պոռթկումը" հարիր չէր իր նման փորձառու խորհրդարանականին:
Կարծում եմ, Ա. Ռուստամյանը պետք է ներողություն խնդրի իր այսօրվա բառամթերքի համար»:


