ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը խոսելով ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը ուսումնասիրող ժամանակավոր հանձմնաժողովի մասին, ասաց, որ իրեն հետաքրքրում է, թե որն է հանձնաժողովի ստեղծման նպատակը՝ ճշմարտության թաղման, թե ճշմարտության բացահայտման համար: Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ մեր ժողովրդին շատ պարզ հարցեր են անհանգստացնում:
«Մենք ուզում էինք ստանալ հետևյալ հարցերի պատասխանները. ինչու է ապօրինաբար կուտակվել 300 մլն պարտքը, ասում եմ ապօրինաբար, քանի որ պարտքը կուտակվել է թաքուն:
Երկրորդ, ժողովուրդը իսկապես չի հաասկանում, թե ինչու է ամենաէժան գազը սպառողին հասնում ամենաթնակ գնով և երրորդ հարցն այն է, թե ինչու է ռուսական գազպրոմ ձեռնարկությանը տրվել այնպիսի լիազորություններ, որոնք գազպրոմին ավելի բարձր են դասում, քան մեր պետությանը և օրենքներին»,-ասաց Լևոն Զուրաբյանը:
Վերջինս հայտնեց, որ այն, ինչով զբաղված է ՀՀԿ մեծամասնությունը զբաղված է ճշմարտության թաղումով:
«Թաղման գործում ձեր չորրորդ ներդրումը կապված է նրա հետ, որ դուք հարցերի այնպիսի բազմազանություն եք ստեղծել, որ կարողանաք լղոզել հանձնաժողովի գործունեությունը և թաղեք ճշմարտությունը»,-ասաց Լևոն Զուրաբյանը: