ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական ուժերի ելույթներին, ասաց.
«Փաստորեն մենք գործ ունենք խճճելու մեծ վարպետների հետ: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ ձեր մտավախությունները մեր մտահոգությունները չեն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը և անդրադարձավ ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը ուսումնասիրող ժամանակավոր հանձմնաժողով ստեղծելու նախագծին և ասաց, որ ինքն իր ելությում արդեն նշել է, որ իրենք անպայման անդրադառնալու են այդ հանձնաժողովի ստեղծմանը:
«Մեր կուսակցությունում քննարկեցինք և առաջարկեցինք ՀՀ նախագահին, ստեղծել հանձնաժողով՝ ավելի լայն լիազորություններով և ձեր նախագծի բոլոր հարցերը ընդգրկված: Ինչի եք մեզ քննադատում, որ մենք ուզում ենք թաղենք, կամ չգիտեմ ում ենք ուզում թաղել, մենք ոչ թաղելու, ոչ էլ թաքցնելու վարպետ չենք: Մենք նման փորձ չունենք»,-իր խոսքում նշեց Հովիկ Աբրահամյանը և հավելեց, որ ՀՀ նախագահն ասել է, եթե կան մարդիկ, ովքեր չարաշահել են և ապօրինություններ են թույլ տվել պետք է պատասխան տան:
«Ինչ եք վարկաբեկում դեռ չստեղծված հանձնաժողովը, ինձ մոտ այնպիսի տպավորություն կա, որ չեք էլ ուզում ստեղծվի այդ հանձնաժողովը: Սկսում եք ի սկզբանե վարկաբեկել, թաղել, մենք չունենք որևէ մեկի հետ պայմանավորվություն, որ պետք է զբաղվեն ապօրինությամբ»,-ասաց Հ. Աբրահամյանը:
Անդրադառնալով հանձնաժողովը դռնփակ լինելու հարցին, ԱԺ նախագահն ասաց, որ եթե մարդիկ կան, ովքեր ուզում են դեմագոգիայով զբաղվել, ինքը դեմ է դրան:
«Իմ պարբերաբար բռնկվող գործընկերներին հորդորել, որ հանդարտ լինեն, հանդարտ լինելը լավ բան է, բոլորս էլ կարող ենք պարբերաբար գոռալ բռնկվել և հիշեք, որ հորդառատ անձրևը շուտ է կտրվում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: