Արդեն հայտնել էինք, որ այս պահին ԱԺ-ում ՀՅԴ խմբակցությունն արտահերթ կարգով խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել«Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը։
Մինչ խորհրդարանում քննարկում են հանձնաժողով ստեղծելու հարցը, դրսում «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել:
«Մեր պահանջը մեկն է, ախատավարձերը տան և ամենակարևորը «Նաիրիտ» գործարանն աշխատի: Մենք ուզում ենք հասկանալ աշխատելու է գործարանը, թե ոչ»,-YerevanNews.amի հետ զրույցում ասացին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից մեկը:
Վերջիններս հայտնեցին, որ դեռևս 15 ամսվա աշխատավարձ չեն ստացել, նախորդ շաբաթ ստացել են ընդամենը մեկ ամսվա աշխատավարձը:
«Մենք արդեն 4-րդ տարին անցել է տանը նստած ենք ու որոշակի ոչինչ չգիտենք: Ոչ մեկ մեզ բան չի ասում, 5-6 ամիսը մեկ աշխատավարձ ենք ստանում: Մենք ուզում ենք որոշակիություն, ոչ թե մեզ խաբեն»,-ասաց Նաիրիտի աշխատակիցը:
Այս պահին դեռ շարունակվում է նաիրիտցիների բողոքի ակցիան, իսկ խորհրդարանի ներսում թեժ քննարկում է գնում հանձնաժողով ստեղծելու հարցը:


