«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության անվանումը փոփոխվել է: Այս մասին իմանում ենք  ընկերության տարածած հաղորդագրությունից:

«Ի գիտություն Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Ընկերության կոնտրագենտների (այդ թվում՝ բնական գազ սպառող բաժանորդների), այլ կազմակերպությունների և հանրության իրազեկվում է, որ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության անվանումը փոփոխվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության»: