Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Գիշերվա ադրբեջանական հարձակումը ամփոփեմ․ նախնական տվյալներով առավոտվա 6֊ի կողմերը ադրբեջանական հաքերները կարողացել են ներխուժել ADC-ի DNS համակարգի մեջ եւ այնտեղ փոփոխություններ անել։ Որպես հետեւանք մոտ 300 կայք այս պահին ցույց են տալիս ձեզ իրենց քարոզչությունը։ Կայքերը բացարձակ կոտրված չեն՝ պարզապես փոխվել է դեպի կայքերը ճանապարհը։ Մտնելուց ուրիշ տեղ եք իրականում ընկնում։ DNS համակարգերը իներցոիոն են, կամաց֊կամաց ա վերականգնվելու։ Լավ գործ են արել։