ԱԺ չորս ուժերը դեռևս հստակ քաղաքական համաձայնության չեն եկել կառավարությանն անվստահություն հայտենլու հարցում, գոնե ես չեմ կարդացել: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով այդ նախաձեռնությանը, նշեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

«ՀՀ վարչապետին նշանակում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Մենք կնքել ենք կոալիցիոն համաձայնագիր, որտեղ նշված է, որ այդ իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն էլ պաշտոնապես հայտարարել է, որ իրենք վարչապետի և կառավարության փոփոխության խնդիր չեն քննարկում», - նշեց նա, հավելելով, որ իրենք կնքել են համագործակցության հուշագիր և հավատարիմ են մնալու դրան:

Անդրադառնալով նման նախաձեռնություններին, նա նշեց, որ ըմբռնումով է մոտենում նման նախաձեռնություններին և չպետք է դատապարտել այն:

«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ներկայացնում է իր տեսակետները, դա բնական է», - նշեց նա, հավելելով, որ կառավարության իրենց գործընկերները պետք է աշխատեն ավելի համարձակ, ավելի նախաձեռնող: