ԱԺ-ում այս պահին քննրկվում է Մարտի մեկի հանձնաժողով ստեղծելու հարցը, որը պետք է քննի այդ օրը տեղի ունեցած դեպքերը:

Հիմնական զեկուցողը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն է, ում էլ հարցեր են ուղղում պատգամավորները: Մինչ իր հարցը հնչեցնելը ՀՀԿ խմբակցությունից Մարգարիտ Եսայանը նշեց, որ ՀԱԿ պատգամավորի գիտելիքները թույլ են տալիս լավ խոսել:

«Ձեր ճարտասանությունն ինքնին պետք է ձեզ բավարարի, դուք երկար խոսում եք, համոզիչ խոսեցիք, կարծես արդեն աշխատում եք», - նշեց նա: Այս դիտարկմաննն ի պատասխան ՀԱԿ պատգամավորը նշեց.

«Տարբեր մարդիկ տարբեր բաներից են բավարարվում, ես բավականություն չեմ ստանում երկար պատասխաններից, նախասիրությունների խնդիր ա»:

Ի պատասխան Մարգարիտ Եսայանը նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ ռեպլիկին, :
«Ես չեմ ուզում անդրադառնալ դրան, թողնում եմ ձեր ճաշակին», - նշեց նա, հավելելով, որ դեմ է այդ հանձնաժողովի ստեղծմանը: