Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային Ժողովում պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի, որի ժամանակ անդրադարձավ նաև ոչ իշխանական ուժերի՝ իր հրաժարականը պահանջելուն:

«Պետք է ասեմ, որ դա քաղաքական ուժերի իրավունքն է, որի մասին ես արտահայտվել եմ մի քանի անգամ: Դա քաղաքական պայքարի գործիք է, որն ընդունված է շատ երկրներում, և տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը նույնպես կարող է օգտվել այդ քաղաքական գործիքից: Եվ բնական է, որ միշտ այդ գործիքը գտնվում է մեր ընդդիմախոսների զինանոցում և երբ որ նրանք նպատակահարմար են գտնում այդ գործիքն օգտագործել իրենց քաղաքական պայքարի ռազմավարությունից ելնելով, նրանք կարող են այդ գործիքից օգտվել, և դա նորմալ քաղական պայքարի ձևի է»,- նշեց նա:

Վարչապետն անդրադարձավ նաև այդ մտադրության մասին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի «ղալաթ են անում» դիտարկմանը և նշեց, որ ճիշտ չէ էմոցիոնալ պատասխանի վրա կառուցել ինչ-որ քաղաքական դեբատներ, նախապատրաստվել և շատ ավելի կոշտ ու կոպիտ պատասխանել:

«Կարծում եմ, որ մենք պետք է համարենք հարթված այս միջադեպը և պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի երկխոսությունը լինի կոռեկտության շրջանակներում»,- ընդգծեց նա: -