ԱԺ-ում շարունակվում է մարտի մեկի գործով հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնության քննարկումները: Ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության դե յուրե պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Նա իր խոսքում ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մարտի մեկի գործով ինքը ձերբակալվել է և նշեց, որ շահագրգռված անձանցից է, որպեսզի այս գործը բացահայտվի և հանձնաժողով ստեղծվի:
Նա իր խոսքում նաև զարմանք հայտնեց, թե այդ դեպքում ինչու՞ հանձնաժողով չի ստեղծվում հոկտեմբերի 27-ի գործով: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը տեղից արձագանքեց պատգամավորի այս դիտարկմանը, ինչին ի պատասխան Արզումանյանը նշեց:
«Արա ես երեք անգամ նստել եմ ու նստելուց չեմ վախենում, դու քո նստելուց վախեցի տղա»:
Իր ելույթում Արզումանյանը բավական սուր որակումներ տվեց և մեղադրեց շատերին, ինչին ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց.
«Փաստորեն ուզում եք բոլորին մեղադրեք, բայց չեք ուզում որ պատգամավորները ձեզ արձագանքեն»: