«Ոչ մի կռված տղա երբեք չի ասում, որ մասնակցել է, երբեք կուրծքը չի ծեծում»,- այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ, Արցախյան ազատամարտի վետերան Վարդան Ավետիսյանը, և հավելեց, որ շատ է ցանկանում հանդիպել այն ինքնակոչ ազատամարտիկներին և հարցնել, թե արդյոք նա կռվել է և որտեղ է եղել:

Արցախյան ազատամարտի վետերանը մի խումբ դաշտային հրամանատարների հետ ներկայացել էին հանրությանը և պատմում էին իրենց անցած ուղին, միևնույն ժամանակ տեղեկացնում, թե ովքեր կարող են իրենց ազատամարտիկ և կռված տղաներ կոչել:

Հիշեցնենք, որ երեկ YerevanNews.am-ը հրապարակել էր Վարդան Ավետիսյանի «Այ թափթփուկ, պատերազմի տարիներին դու քանի՞ շաբաթ ես զենք բռնել» վերնագրով հոդվածը, որտեղ հրամանատարը պատռում իրեն ազատամարտիկ համարող Սուրեն Սարգսյանի իրական դեմքը:

Մանրամասն կարող եք դիտել YerevanNews.am-ի տեսնայութում: