Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում, այսօր՝ մարտի 1-ին հոգեհանգստյան կարգ է կատարվել նվիրված սահմանապահ Արմեն Հովհաննիսյանի մահվան քառասուներորդ օրվա, մարտի 1-ի անմեղ զոհերի եւ Արցախյան շարժման ժամանակ նահատակված հայորդիների հիշատակին:
Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից հայտնում են, որ հոգեհանգիստը կատարել են Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը, ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Հովհաննես քահանա Ավագյանը, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու արարողապետ Տ. Կարապետ քահանա Կարապետյանը, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Հայկազուն քահանա Մկրտչյանը.
Հոգեհանգստին մասնակցում էին Արմեն Հովհաննիսյանի ծնողներն ու հարազատները:


