ՀԱԿ-ի հանրահավաքը սկսվեց: Հրապարակը բազմամարդ է, հանրահավաքին մասնակցում են նաև զոհված տաս անձանց ընտանիքի անդամները:
Առաջինը ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նշեց, որ վեց տարի առաջ խեղվեցին հարյուրավոր մարդկանց ճակատագրերը, հաշմանդամ դարձան շատերը:
«Տաս զոհ ունեցանք, զոհերը շարունակվեցին նաև հետո, բոլորը մինչև հիմա կրում են այդ ոճիրի վնասները», - նշեց նա՝ կոչ անելով մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհվածների հիշատակը:
«Այդ օրը զոհվեցին տաս երիտասարդ, տաս անմեղ արյուն հեղվեց, բայց այդ արյունն անտեղի չէր, բոլոր զոհերը զոհվել են խաղաղության ճանապարհին, երկիր կայացնելու ճանապարհին», - նշեց նա, հավելելով, որ իրենք հասնելու են այդ ոճրագործության բացահայտմանը:
Իր խոսքում Արամ Մանուկյանը նաև նշեց, որ երեկվանից իշխանություններն անցել են իրենց հին գործին և փակել են գյուղերից Երևան եկող ճանապարհները:
«Ինչքան էլ արգելափակեն, միևնույն է ազատ մարդը գալու է հրապարակ, հիմա է;լ գալիս են տարբեր շրջաններից», - նշեց նա: