ԱԺ ՀԱԿ խմբակցութան քարտուղար Արամ Մանուկյան Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին հավատարիմ մնաց իր «գազի մարդ» կոչմանը և ներկայացրեց գազի շուրջ ստեղծված իրավիճակը, նշելով , որ մենք գազի համար վճարում ենք ավելի շատ գումար, քան պետք է: Ներկայացնելով այն ամենը ինչ ծառացած է մեր երկրի առջև, Մանուկյանը նշեց.
«Էլ ինչ է պետք ժողովրդին, որ Սերժին ասի վեր կաց ու………»
YerevanNews.am-ի թղթակցի փոխանցմամբ, ելույթ ունեցավ նաև ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով էլ ներկայացրեց Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրրները՝ նշելով, որ մեր երկրի պարքտ գնալով ավելանում է, իսկ ներդրումներ Հայաստանում էլ ոչ մեկ չի ցանկանում կատարել: Նա մեր եկիրը համեմատեց ծակ տակառի հետ:
Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև ընդդիմադիր պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ 2008թ. իշխանությունը պինդ էր և համախմբված և վերահսկում էր տնտեսական իրավիճակը երկրում:
« Ռեժիմը կարողացավ կատարյալ տեղեկատվական շրջափակում ստեղծել և ստանալ եվրոպայի թողտվությունը խախտումների նկատմամբ: Երթի մեջ է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, և չեմ բացառում, որ որոշ ժամանակ անց օրակարգում կլինի նաև Սերժ Սարգսյանի հեռացման հարցը»,- նշեց նա:
Այս խոսքից հետո բոլորը միահամուռ վանկարկում էին «Սերժիկ հեռացիր», «Սերժիկ հեռացիր», «վերջին բոլշևիկ հեռացիր»:
Կարդացեք նաև՝ Իշխանությունները փակել են գյուղերից Երևան եկող բոլոր ճանապարհները. Արամ Մանուկյան
Լևոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան. նրանք Ազատության հրապարակում են