Մարտի մեկին կայացած ՀԱԿ-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի ելույթի մեսսիջները մի քանիսն էին: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցի ընթացքում այս մասին նշեց, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Մինչ մեսսիջների մասին խոսելը, Շարմազանովը նշեց, որ իր ելույթով առաջին նախագահն ապացուցեց, որ ակտիվ քաղաքականությամբ այլևս չի զբաղվում:

«Նա ավելի շատ քաղաքագիտական վերլուծություններով է զբաղված՝ հիմնականում զգացմունքային հայտարարություններով», - նշեց նա, հավելելով, որ Տեր-Պետրոսյանի ելույթի մեսսիջները հիմնականում երկուսն են:

«Առաջինն այն, որ նրա ելույթից պարզ դարձավ, որ Մաքսային Միությանն անդամակցությունը ճիշտ քայլ է, քանի որ Տեր-Պետրոսյանն էլ իր ելույթում նշեց, որ այլևս անշրջելի է Մաքսային Միությանն անդամակցությունը: Թե ինքը դրանից հետո կամ առաջ ինչ է ասել, դա կարևոր չէ, կարևորը, որ մարդն արձանագրում է, որ ՄՄ անդամակցությունն այլևս անշրջելի է», - նշեց նա, հավելելով, որ շատերն են քննադատել Սերժ Սարգսյանին, թե ՄՄ մտնելը սխալ քայլ է, սակայն, ըստ Շարմազանովի, առաջին նախագահը ողջունում է դա:

Երկրորդ կարևոր մեսսիջը Շարմազանովի խոսքերով այնն է, որ երկրի առաջին նախագահը բացառում է Հայաստանում քաղաքացիական բախումները և ռադիկալ դրսևորումները:
«Ինքը ասում է էն, ինչ որ ասել ենք մենք: Մենք պետք է գնանք հանգիստ, խաղաղ իշխանափոխության, իսկ հանգիստ, խաղաղ իշխանափոխությունները լինում են միայն ընտրությունների ժամանակ: Հիմա պետք է սպասենք 2017-2018 թվականներին, սակայն իմ մոտ խիստ կասկած կա, որ նրա թիմակիցներից շատերն այդ ժամանակ չեն լինի քաղաքական դաշտում որպես ակտիվ դերակատարներ», - նշեց նա:

YerevanNews.am-ի հետ զրույցի ընթացքում Շարմազանովն անդրադարձավ նաև Տեր-Պետրոսյանի՝ «Ինչով է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից արտահայտությանը» և ՀԱԿ-ի առաջնորդին հիշեցրեց, որ Իվանշվիլին երբեք չէր ասում, թե ինքը ընդդիմություն չի կարող լինել և հավելեց, որ Տեր-Պետրոսյանը շանսեր ունի Ծառուկյանի խոսնակը դառնալու:

«Այնպես որ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը և Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նոր մրցակից ունեն», - եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

 

Կարդացեք նաև՝ Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից. Լևոն Տեր Պետրոսյան