«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն իր Ֆեյսբուքյան էջում արդեն սկսել է տեղադրել ֆիլմի սցենարներ իրական կյանքից: Հիշեցնենք, որ վերջինս գրառում էր կատարել իր Ֆեյսբուքյան էջում «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի մասին: Հակադարձ պատասխաններից ստացվել է հետևյալը.
«Լրիվ դու ոնց որ խառնում ես սաղ-2 կամ` «վշտիր» հայ ժողովուրդ
Ստեփան Սաֆարյան vs. «Գեներալի աղջկա» գեներալ-սիմուս որդու
Արթուր Ապրեսով. Մենք արդեն վարժվել ենք, որ «Գեներալի աղջիկը» հեռուստանովելը շատ անհատների եւ կազմակերպությունների համար ինքնագովազդի եւ հայտնի դառնալու կարճ ճանապարհ է: Ցանկացած տխմարություն կարող ես գրել այս հեռուստանովելի մասին եւ անմիջապես բոլորի ուշադրությունը կհրավիրես` մի քանի ժամով կդառնաս գրեթե այնքան հայտնի, որքան Քիմ Քարդաշյանն է: Նախկին պատգամավոր եւ նախկին քաղաքական գործիչ Ստյոպա սաֆարյանը եթե այդ գրառումը աներ նաղքան խորհրդարանական ընտրությունները, գուցե արդեն պատգամավոր լիներ:
Ստեփան Սաֆարյան. «Մենք արդեն վարժվել ենք, որ «Գեներալի աղջիկը» լացուկոծասուգաշիվանահիստերիկադրաման շատ չկայացած անհատների ինքնագովազդի եւ հայտնի դառնալու կարճ ճանապարհ է, հատկապես երբ մեր հարկերով պահվող Հ1-ը «գեներալնի պրախոդ է» տալիս նմաններին: Ցանկացած տխմարություն կարող ես գրել ֆեյսբուքյան ստատուսների /հատկապես նրանց, որոնք կայծակնային արագությամբ տարածվում են ողջ սոցիալական ցանցում/ մասին եւ անմիջապես բոլորի ուշադրությունը կհրավիրես քո վրա` մի քանի ժամով կդառնաս գրեթե այնքան հայտնի, որքան Քիմ Քարդաշյանն է, իսկ միգուցե` ավելին: Խորապես սգում եմ, որ համահայկական հիացմունքի ու ճիչերի տեղիք տված «հեռուստանովելի» /մեղա քեզ, Տեր/ պրոդյուսերը չի առաջադրվել նախագահական ընտրություններին /100 տոոս ձայն կհավաքեր/, հատկապես երբ հեղինակությամբ չի զիջում Քիմ Քարդաշյանին: Վշտիր հայ ժողովուրդ, որ նախագահի ամենաարժանավոր թեկնածուն չկա»: