Մարտի 7-ին «Դե!մ.եմ» խումբն իրականացնելու է իրենց հերթական բողոքի ակցիան Ֆինանսների նախարարության դիմաց, որն ուղղված է լինելու նախարարության կողմից գործատուների հանդեպ ճնշումներին: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց շարժման անդամ Դավիթ Մանուկյանը:

Նա նշեց, որ կան շատ գործատուները, ովքեր սպասելով ՍԴ-ի որոշմանը, վերցրել են գումարները, սակայն չեն փոխանցել ֆոնդերին, որի պատճառով էլ սկսել են սպառնալ գործատուներին:

«ֆինանսների նախարարությունն էլ ասում է, որ եթե վերցրել ես գործատուից ինչու ես քեզ մոտ պահել, դրա իրավունքը չունես, փոխանցիր մեզ: Գոնե ասի ետ տուր քո աշխատողներին, ասում է փոխանցիր մեզ», - նշեց նա, հավելելով, որ նախարարությունն ասել է, թե գործատուները կարող են ենթարկվել պատասխանատվության՝ իրենց մոտ պահելու համար գումարները:

Շարժման անդամներից Արտաշ Արաբաջյանի խոսքերով, իրենք ցանկանում են Ֆինանսների նախարարությանը ցույց տան, որ իրենց ասածն անօրինական է և իրենք չեն կարող պատասխնատվության միջոցներ կիրառել գործատուների հանդեպ: