Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55 ամյակի առթիվ Եռաբլուր պանթեոնում պատանի երկրապահների մասնակցությամբ կազմակերպվել է հանդիսավոր արարողություն: Պանթեոնը բազմամարդ է, սպարապետի շիրիմին վաղ առավոտից այցելել են զինվորականներ, քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ: 

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից Եռաբլուրում ներկա էին ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, պատգամավորներ, ԵԿՄ անդամներ Սեյրան Սարոյանը, Սուրիկ Խաչատրյանը, Սամվել Ալեքսանյանը և այլք: