YerevanNews.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը: Այս անգամ կներկայացնենք ՀՀ Ազգային Ժողովի նախկին նախագահներից մի քանիսի և ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հայտարարագրերը:

Նախ ներկայացնենք ՀՀ ԱԺ բոլոր նախագահներին: Նրանք են՝ Բաբկեն Արարքցյան, Խոսրով Հարությունյան, Կարեն Դեմիրճյան, Արմեն Խաչատրյան, Արթուր Բաղդասարյան, Տիգրան Թորոսյան, Սամվել Նիկոյան, Հովիկ Աբրահամյան: Իսկ հիմա անդրադառնանք նրանցից մի քանիսին առանձին-առանձին:

Առաջինն անդրադառնանք ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայիս պատգամավոր, նախկին ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին: Վերջինս իր հայտարարգրերը ներկայացրել է 2012 և 2013 թվականներին: Ըստ հայտարարագրերի, նախկին ԱԺ նախագահն այժմ ունի 2 բնակարան, մեկ ամառանոց, մեկ բիզնես տարածք և մեկ «Մերսեդես բենց» ավտոմեքենա: Ըստ 2012 թվականի հայտարարագրի, նա ունեցել է արժեթղթերից կամ այլ ներդման տեսակներից բանժնեմասեր, որոնք, սակայն, 2013-ի հայտարարագրում բացակայում են: Երկու հայտարարագրերում էր պաշտոնյայի ունեցվածքը նշված է 90.000 դոլլար, որը սակայն 2013-ի հայտարարագրի հարկային տարվա վերջում դարձել է 50.000 դոլլար: Պատգամավորի եկամուտը գոյանում է աշխատավարձերից և կենսաթոշակից: Աշխատավարձերից եկամուտը կազմում է 2.180.980 և 51.000 դրամ, իսկ կենսաթոշակը՝ 186.000, որն էլ բոլորը միասին կազմում է 2.417.980 դրամ:

Արմեն Խաչատրյանն ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1999-2003 թվականներին, իսկ այժմ զբաղեցնում է Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպանի պաշտոնը: Նրա հայտարարագրում անշարժ գույք բաժնում լրացված է չորս կետ, սակայն դրանց անունները թաքցված են: Փակ են նաև հանձնված կամ վերադարձված փոխառություն, անկարժեք գույք բաժինները, որոնք լրացված են, բայց՝ փակ: Շարժական գույք բաժնում նշված է BMW մակնիշի մեքենա, որի արժողությունը 65,000 դոլար է: Նրա դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 247,000,000 դրամ, որը հարկային տարվա վերջում նվազելով դարձել է 59,000 դոլար, որն էլ հարկային տարվա վերջում դարձել է 139,000 դոլար: Նրա եկամուտը գոյանում է աշխատավարձից և ընտանիքի անդամների փոխհատուցումից: Աշխատավարձ բաժնում նշված է 33144 դոլար, իսկ մյուս բաժնում 2004 դոլար, որն էլ կազմում է 35148 դոլար:

ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003-2006 թվականներին: Վերջինիս հայտարարգրերի էջերը դատարկ են՝ բացի դրամական միջոցներ և եկամուտներ բաժիններից: Դրա չափը հարկային տարվա սկզբում կազմել է 5,000,000 դրամ, որն էլ հարկային տարվա սկզբում թռիչք ունենալով դարձել է25,000 դրամ, իսկ դոլարները չեն աճել՝ 20,000 դոլար: Արթուր Բաղդասարյանի եկամուտը գոյանում է աշխատավարձից՝ 3,807,318 դրամ, փոխհատուցումը՝ 24,294,500 դրամ և գույքը օտարելուց ստացված եկամուտ՝ 1,350,000 դրամ, որն էլ միասին կազմում է 29,451,818 դրամ:

ՀՀ Ազգային Ժողովի ներկայիս պատգամավոր Սամվել Նիկոյանը ԱԺ նախագահ է ընտրվել 2011-ին: Նրա հայտարարագրում ներկայումս բոլոր բաժինները լրացված չեն, առկա են միայն դրամական միջոցներ և եկամուտներ բաժինները: Դրամական միջոցները հարկային տարվա սկզբում եղել է 4,500,000 դրամ, որը տարվա վերջում դարձել է 5,000,000 դրամ, և 69,000 դոլար, որն էլ մնացել է անփոփոխ: Պատգամավորի ներկայիս աշխատավարձն էլ կազմում է 4,160,420 դրամ:

ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանը 2012թ հայտարարագրում ներկայացրել է 3 բնակարան և մեկ ավտոտնակ: Հովիկ Աբրահամյանի դրամական միջոցները կազմում են 290,000,000 դրամ, որը հարկային տարվա վերջում նվազելով դարձել է 280,000,000 դրամ: Իսկ 2,050,000 դոլարը հարկային տարվա վերջում դարձել է 2,000,000 դոլար: