«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ «ՉԻ»-ն հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին. «Լուրեր են պտտվում, որ Ձեր բիզնեսները մեկով ավեացել են։ Ուզում եք Ձեր ձեռքում կենտրոնացնել նաեւ սգո ծառայությունների բիզնե՞սը»։
Ի պատասխան այս հարցի՝ պատգամավորը նշեց. «Սուտ ա, նման բան չկա»։ «ՉԻ» դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված նման լուրերի շրջանառությունը, Ալեքսանյանն ասաց. «Ես չգիտեմ, թե ինչով ա պայմանավորված ու ով ա ըտենց անհեթեթություններ գրում։ Բայց էդ լուրը հորինողների ու պատվիրատուների համար կարամ մի անգամ էդ գործով ճոխ ծառայություն կազմակերպեմ։ Բայց մի անգամ»»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում