Երեկ կայացավ «Խաղ իմ կանոններով» ռոմանտիկ կատակերգության փակ դիտումը, որին ներկա էին ֆիլմի ստեղծագործական անձնակազմն ու լրագրողները: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Անի Երանյանիը Մովսես Երեմյանը, Լիա Զախարյանը, Արթուր Պետրոսյանը, Հայկ Ավագյանն ու  Արթուր Սահակյանը:

Ռոմանտիկ կինոկատակերգությունը մայրաքաղաքի կինոթատրոններում կլինի մարտի 8-ից, իսկ մինչ այդ YerevanNews..am-ը մի փոքր կպատմի ֆիլմի մասին:

Եվան (Անի Երանյան) պատրաստվում է ամուսնանալ, բայց հարսանիքից առաջ փորձում է հասկանալ` ճիշտ է վարվում, թե` ոչ: Մոսկվայից վերադառնալով Երևան, նա սկսում է խաղալ խաղն իր կանոններով, որտեղից էլ զարգանում են ֆիլմի հետագա գործողությունները:

Ֆիլմի գլխավոր իրադարձությունները նկարահանվել են Երեւանում, Գառնիի հեթանոսական տաճարում, Գեղարդավանքում, Խոր Վիրապում:

YerevanNews.am-ը զրուցեց նաև Անի Երանյանի հետ, ով  մեզ հետ զրույցում նշեց, որ այս դերը տարբերվում է իր կերտած մյուս կերպարներից: Նա նշեց նաև, որ իր համար դժվար չէ հեռուստասերիալներից հետո նկարահանվել գեղարվեստական ֆիլմերում:

Հիշեցնենք, որ ֆիլմն էկրաններին կլինի մարտի 8-ից: