ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը YerevanNews.am-ի հետ զրույցի ընթացքում կարծիք հայտնեց, թե մարտի 8-ին նվերները պետք է սիմվոլիկ լինեն, քանի որ մեծ նվերով չէ, որ պետք է հարգես կնոջը:
«Մենք մայրապաշտ ժողովուրդ ենք, էդ օրը մեր համար պաշտամունքի օր է», - նշեց նա:
Մեր այն հարցին, թե պատամավորն ինչպե՞ս է շնորհավորում կուսակցության կանանց, նա նշեց.
«Բնականաբար, ծաղիկներ, բարեմաղթանքներ, քաջարելանք, վերջին հաշվով մեր պետության հիմնական զգացողությունը և հավերժությունը կախված է նաև կանանցից: Հայ մայրը լուրջ իրողություն է մեր կյանքում», - նշեց նա:
Գալուստ Սահակյանի խոսքերով, հայ կնոջը պակասում է արժանի վերաբերմունք, թե հասարակության, թե տղամարդկանց, և թե կանանց կողմից:
«Վերաբերմունքն ամենամեծ արժեքն է: Մենք մայրապաշտ ժողովուրդ ենք, պիտի կարողանանք դա հավերժորեն, մեր պետության ամրապնդման ամբողջ ընթացքում էդ գաղափարախոսությունը դնենք մեր քայլերի հիմքում», - եզրափակեց պատգամավորը:
Լուսանկարը՝ shamshyan.com
Կարդացեք նաև՝


