Աժ ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կանանց միջազգային օրվա առթիվ առաջինը շնորհավորում է մայրիկին: Նա YerevanNews.am-ի հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով օրվան, նշեց, որ նվերների հարցում հատուկ նախասիրություններ չունի:

«Անկեղծ ասած հատուկ նախասիրություններ չունեմ նվերների հետ կապված, պարզապես այդ օրը ընդամենը ուշադրությունն էլ է հաճելի, կարևոր չէ նվերի ինչ լինելը», - նշեց նա:

Արփինե Հովհաննիսյանը տոնի առթիվ հայ կանանց մաղթեց ավելի շատ ինքնավստահություն, համարձակություն, և համբերություն:

«Հատկապես դժվարությունները, խոչընդոտները հաղթահարելու գործում», - հավելեց պատգամավորը: