ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել` Րաֆֆի Հովհաննիսյանի` Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ և «ճանապարհային քարտեզ» առաջարկել կողմերին: Գրառումը ներկայացված է ստորև:
Նման քայլը ողջունելի է` երկրում ընթացող քաղաքական գործընթացները ՀՀ Սահմանադրությանն համահունչ իրականացնելու հրամայականից ելնելով:
Միաժամանակ ցանկանում եմ կողմերին առաջարկել յուրօրինակ "ճանապարհային քարտեզ":
1. Մինչև Սահմանադրական Դատարանի վճռի հրապարակումը դադարեցնել բոլոր քաղաքական ակցիաները, քանզի քաղաքական հանրային միջոցառումները կընկլալվեն որպես ճնշում Սահմանադրական Դատարանի վրա:
2. Երկու կողմերի քաղաքական գործիչներին առաջարկել հրապարակային գործունեության մեջ շեշտել բացառապես հարցի իրավական կողմերը, զերծ մնալով ավելորդ հռետորականությունից և քաղաքական մեկնաբանություններից:
3. Հայտարարել, որ Սահմանադրական Դատարանի վճիռը, անկախ իր բովանդակությունից, ընդունվում է կողմերի համար որպես վերջնական և իմպերատիվ վերդիկտ: Հակառակ պարագայում գործընթացի հետագա սահմանադրականությունը դրվում է հարցականի տակ: