Այսօր Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի համատեղ մամուլի ասուլիսը:
-Դուք դիտել եք արդեն Հայաստանի խաղը: Հնարավո՞ր է դուրս գալ «Եվրո-2016» եզրափակիչ փուլ:
- Այսօր` ոչ, իսկ վաղը` այո: Ես ուսումնասիրել եմ նախորդ շրջանի բոլոր խաղերը: Մենք շատ մոտ էինք` երեք միավոր: Եթե մենք պարտվել ենք Մալթային, ապա նշանակում է, որ մեծ հնարավորություն ենք կորցրել: Ես վստահ եմ, որ Հայաստանն ի զորու է լուծել բարդ խնդիրներ:
-Շատ է նշվում, որ Հայաստանը պաշտպանությունում լուրջ խնդիրներ ունի: Ինչ կարող եք Դուք ասել այդ կապակցությամբ:
- Կարող եմ ասել, որ ճիշտ եք: Բայց մենք ունենք այն, ինչ ունենք: Մենք ունենք շատ ուժեղ հարձակման գիծ, բայց պետք է արտերկրում փորձենք գտնել ուժեղ պաշտպաններ, իսկ եթե չկարողանանք, ապա պետք է աշխատանք եղած պաշտպանների հետ: Մենք ուշադրություն ենք դարձնում ամբողջ թիմին, ոչ միայն պաշտպանությանը: Հարձակվողներն էլ պետք է նահանջեն եւ պաշտպանվեն: Մենք չունենք Սիլվայի նման պաշտպաններ:
- . Դուք ներկա էիք Հայաստանի առաջնության 16-րդ տուրի հանդիպումներին: Ի՞նչ տպավորություն ստացաք այդ խաղերից:
- Այո, ես տեսել եմ երեք խաղ: Իրականում այժմ լուրջ չի լինի` կարծիք հայտնելու համար: Եթե համեմատենք այլ առաջնությունների հետ, ապա խնդիրը հիմնականում արագության մեջ է:
- Ինչպես եք պատկերացնում Ձեր կյանքը Հայաստանում ֆուտբոլից դուրս:
- Սա ներկայումս հարց է ինձ համար, բայց կարծում եմ, որ հետաքրքիր կլինի ինձ համար բացահայտել Հայաստանը: Մայիսին ես Հայաստան կժամանեմ կնոջս հետ: Ես ցանկանում եմ Հայաստանում լավ աշխատել եւ հավաքականին տանել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Մեկ հարց լրագրողներին. ի՞նչ օր էր 2013թ. հոկտեմբերի 15-ը:
- Իտալիա-Հայաստան…
- Ես այդ օրը փոխում է հեռուստալիքները եւ հանկարծք տեսա, որ խաղը սկսվելուց 10 րոպե անց, Հայաստանը հաղթում է 1:0 հաշվով: Ես դիտեցի խաղն ամբողջությամբ եւ ինձ համար մեծ անակնկալ էր Հայաստանի խաղը: Ես գիտեի միայն Հենրիխին, իսկ մնացածները բացահայտում էր: Ես չէի կարող մտածել, որ կարող եմ գլխավորել այս հավաքականը: Երբ եկավ հրավեր Հայաստանից, ես երկար չեմ մտածել: