Դոնի Ռոստովում քիչ առաջ ընթանում էր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլի, որն այս անգամ աննախադեպ կարժ տևեց:

Յանուկովիչը հանդես եկավ հայտարարությամբ:  Նա շարունակեց պնդել, որ երկրում անօրինական հեղաշրջում է, իսկ նա շարունակում է Ուկրաինայի միակ լեգիտիմ նախագահը հանդիսանալ:

Յանուկովիչը նաև անդրադարձավ բոլորին այս օրերին ամենից շատ հետաքրքրող խնդրին՝ իր ողջ լինելուն: «Ես ողջ եմ, սակայն չեմ կարող ասել, որ ինձ լավ եմ զգում, քանի որ չեմ կարող առանց խորը անհանգստության տեսնել այն, ինչ է տեղի ունենում Ուկրաինայում»,-  հայտարարեց Յանուկովիչը՝ ավելացնելով, որ կվերադառնա Ուկրաինա, երբ նպաստավոր պայմաններ ստեղծվեն:

Վիկտոր Յանուկովիչը մտադիր է խնդրել ԱՄՆ-ին իրավական գնահատական տալ Ուկրաինայի իրավիճակին: Նա հայտարարել է, որ մտադիր է դիմել ԱՄՆ-ի Կոնգրես, Սենատ և Գերագույն դատարան՝ Ուկրաինայի իրավիճակին իրավական գնահատական տալու խնդրանքով:

Կարճ ելույթից հետո Յանուկովիչը հեռացավ: