Արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին շրջնում լուրջ տեղաշարժեր չեն եղել, և պատճառները մի քանիսն են: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց քաաքագետ Նարեկ Գալստյանը:
«Ադրբեջանի դիրքորոշումն այս ընթացքում էականորեն չի փոխվել և եղել են գործողություններ, որոնք նվազեցրել են վստահությունն այս հիմնախնդրի խաղաղ լուծման համար», - նշեց նա, հավելելով, որ, ցավոք, հիմնախնդիրը ներկայումս առկախված է:
Քաղաքագետի խոսքերով, Ուկրաինայի հետ կապված իրավիճակը որոշակի անորոշություն է մտցնում հիմնախնդրի լուծման համար: Այն հարցին, թե արդյո՞ք կլինի նաև Ղրիմի ճանաչման Հայաստանի հերթը, քաղաքագետը նշեց.
«Ղրիմի անկախությունը ինքնանպատակ չէ և կարծում եմ մեզ հերթ էլ չի հասնի, որ քննարկվի Հայաստանի ճանաչման հարցը, որովհետև նրանք ցանկանում են արագացված տեմպերով Ղրիմի հանրապետությունը դարձնել Ռուսաստանի մի մաս»: